Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են բեռնատարն ու Opel–ը

24.08.2026, 10:05
Սարսափելի ավտովթար՝ Երևանում․ Արագածոտնում բախվել են բեռնատարն ու Opel-ը
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են բեռնատարն ու Opel–ը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, բեռնատարի վարորդի և «Opel»-ի մահացած վարորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև․ Երևանում երկու քննիչների ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են