Երկու քննիչների ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

24.08.2026, 09:13
Երևանում երկու քննիչների ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են
Երկու քննիչների ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում երկու քննիչների ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

2026 թվականի օգոստոսի 21-ին Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՔԿ-ի համապատասխան քննչական բաժնի երկու քննիչների ծեծի և խուլիգանության դեպքի առթիվ։ ՔԿ-ի տվյալներով՝ միջադեպին մասնակցել են ոստիկանության ծառայողը և նրա հետ ընկերական ու ազգակցական կապերի մեջ գտնվող ավելի քան 20 անձ։

Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության ծառայողը և նրա երկու ազգականները։ ՔԿ-ն նաև հայտնել է, որ դեպքի պահին ոստիկանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Գերատեսչությունը հերքել է տեղեկությունները, թե քննիչները ծեծի կամ խոշտանգման են ենթարկել ոստիկանին՝ նշելով, որ նրա բժշկական զննությամբ բռնության ենթարկվելու փաստ չի հաստատվել։