Արթուր Ավետիսյան՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, 14–ամյա ՖԻԴԵ–ի վարպետ Տիգրանի հաղթանակը՝ աշխարհի լավագույն շախմատիստի նկատմամբ․ շաբաթվա լավ լուրերը

22.08.2026, 11:32
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (օգոստոսի 17–22) լավ լուրերի ընտրանին
Արթուր Ավետիսյան՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, 14–ամյա ՖԻԴԵ–ի վարպետ Տիգրանի հաղթանակը՝ աշխարհի լավագույն շախմատիստի նկատմամբ․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (օգոստոսի 17–22) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Պատմական արդյունք. Էդգար Պապոյանը ոսկե մեդալ է նվաճել փողոցային վորքաութի աշխարհի առաջնությունում։

Գրոսմայստեր Էմին Օհանյանը հռչակվել է շախմատի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր։

Լիլիթ Մկրտչյանը դարձել է «Summer Prague Open 2026» մրցաշարի կանանց պայքարի հաղթող։

Էլֆեր, հոբիթներ և թզուկներ. Երևանում կանցկացվի յուրահատուկ համերգ։

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» շախմատի առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Լուսանկարչության համաշխարհային օրվա կապակցությամբ լուսանկարչության արվեստի, սմարթֆոնով որակյալ կադրեր ստանալու գաղտնիքների և ինքնատիպ ձեռագիր պահպանելու մասին զրուցել ենք Movsisyan Production-ի հիմնադիր, լուսանկարիչ Մովսես Մովսիսյանի հետ։

Yerevan Fashion Week 2026. Երևանը երեք օրով կդառնա հայկական և համաշխարհային նորաձևության կենտրոն։

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պսակադրվել է։

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը դարձել է պատանիների ԱԱ արծաթե մեդալակիր։

15–ամյա ծանրամարտիկ Գրիգոր Աղավելյանը ոսկե մեդալ է նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Արթուր Ավետիսյանը հռչակվել է մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն։