Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պսակադրվել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21.08.2026, 10:29
Բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պսակադրվել է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պսակադրվել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պսակադրվել է։

Մարզիկը Instagram-յան իր էջում տեսանյութ է հրապարկել պսակադրությունից։

«Կնոջս՝ Լուսինեի հետ, պսակադրվեցինք եկեղեցում», - գրել է նա տեսանյութին կից:

Արթուր Աբրահամը (իրական անունը՝ Ավետիք Աբրահամյան) հայազգի հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, աշխարհի բազմակի չեմպիոն։ Նա միջազգային ասպարեզում հանդես է եկել Գերմանիայի դրոշի ներքո։

2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի 14-րդ լավագույն բռնցքամարտիկ։

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2015 թ. շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Артур Абраам