Yerevan Fashion Week 2026. Երևանը երեք օրով կդառնա հայկական և համաշխարհային նորաձևության կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում հոկտեմբերի 9-ից 11-ը չորրորդ անգամ կանցկացվի Yerevan Fashion Week 2026-ը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Միջոցառումը կհամախմբի հայ և միջազգային դիզայներների, ոլորտի մասնագետների, գնորդների և համաշխարհային մեդիա ներկայացուցիչների», - նշված է հաղորդագրության մեջ։
Yerevan Fashion Week-ի հյուրերին սպասվում են ավելի քան 20 ցուցադրություններ և ցուցահանդեսներ՝ հայ և միջազգային դիզայներների մասնակցությամբ, Fashion Scout Armenia մրցույթը՝ երիտասարդ դիզայներների բացահայտումը, Showroom՝ հագուստի, աքսեսուարների և զարդերի ավելի քան 30 բրենդերի մասնակցությամբ։
Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ավելի քան 9 պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային ոլորտային մասնագետների մասնակցությամբ, B2B հանդիպումներ, նեթվորքինգ և մասնագիտական կապեր։

