Վիճաբանություն՝ գազալցակայանում․ գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

21.08.2026, 12:18
Վիճաբանության 3 մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին
Վիճաբանություն՝ գազալցակայանում․ գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 21-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում գործի է դրվել նաև գազային ատրճանակ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նույն օրը բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքով քաղաքացի է դիմել բուժօգնության։

ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին», - նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։