Նախօրեին ՀՀ-ի բուժկենտրոններից մեկում նորածին է մահացել
21.08.2026,
12:38
Նախօրեին ՀՀ-ի բուժկենտրոններից մեկում նորածին է մահացել
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ «Աստղիկ» ԲԿ-ում նախօրեին նորածին է մահացել։
Տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
««Աստղիկ»-ում երեկ նորածնի մահ է գրանցվել, բայց պատճառի և մանրամասների մասին տեղեկատվություն չեմ կարող տրամադրել։ Նախաքննությունը կպարզի», - նշեց Ծատրյանը։
«Նովոստի-Արմենիա»-ն «Աստղիկ» ԲԿ-ին դիմելուց և տեղեկատվություն ստանալուց հետո այն կհրապարակի։
Կարդացեք նաև. Վիճաբանություն՝ գազալցակայանում․ գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

