Վրաերթ՝ Գեղարքունիքում․ Opel–ը Գավառում վրաերթի է ենթարկել 10–ամյա աղջնակի
19.08.2026,
17:41
Opel–ը Գավառում վրաերթի է ենթարկել 10–ամյա աղջնակի
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Հ. Աբրահամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 10-ամյա աղջնակի։
Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև․ Մոտեցել և տեսել են, որ դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր․ ոստիկանները զբոսայգում ինքնասպանություն են կանխել (ՎԻԴԵՈ)

