Երևանի Գայի պողոտայում 3 ավտոմեքենա է բախվել. կան հոսպիտալացվածներ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Renault», «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և ևս երկու տուժածի հետ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են։
Կարդացեք նաև. Հրդեհ` Օձուն բնակավայրում. մասամբ այրվել է բնակելի տան տանիքը

