8 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
18.08.2026,
10:11
Այսօր 8 ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր 8 ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Իսակովի 2-6 շենքերի , Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի Խճուղու ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

