Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև․ 2 անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

17.08.2026, 20:55
Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև. ՎԻԴԵՈ
Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև․ 2 անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։

Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ երևում էր Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն, հայհոյանքներ ու ծեծկռտուք, Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել։

Ոստիկանության տվյալներով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։

Երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը Էջմիածնի Խորենացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։

Ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ կանխվել են իրավիճակի հնարավոր հետագա զարգացումները։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում վիճաբանության մասնակից ուղևորի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։