Զենքի գործադրմամբ խուլիգանության համար հետախուզվող տղամարդը ձերբակալվել է Երևանի մետրոյի կայարանի մոտ (ՎԻԴԵՈ)

28.11.2026, 10:32
35–ամյա երևանցին 10 օր հետախուզվում էր․Վ ԻԴԵՈ
Զենքի գործադրմամբ խուլիգանության համար հետախուզվող տղամարդը ձերբակալվել է Երևանի մետրոյի կայարանի մոտ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել տղամարդուն։

Երևանի 35-ամյա բնակիչը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Կարդացեք նաև․ Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա սպիրտ լցրել նրա վրա և այրել․ տղամարդը մահացել է