Աշտարակում շինանյութի խանութի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026,
18:52
Հրդեհը ժամը 17։23-ին մեկուսացվել է, մարվել՝ 18։05-ին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Աշտարակ քաղաքում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը ժամը 17։23-ին մեկուսացվել է, մարվել՝ 18։05-ին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։06-ին, ՆԳՆ Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

