Հաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները
27.11.2026,
20:08
ՀՖՖ ընտրական կոմիտեն հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմերը
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՖՖ ընտրական կոմիտեն 2026 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած նիստում հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմերը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել են Գևորգ Գառնիկի Ղազարյանը` «Շիրակ» ֆուտբոլային ակումբից և Դնի (Դենիս) Նիկոլա Սևակ Ժան Մորիսի Ջորկաեֆը «Սյունիք» ֆուտբոլային ակումբից:
ՀՖՖ ընտրական կոմիտեն հաստատել է նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմերը։
ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին։

