Այսօր շուրջ 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
28.11.2026,
10:35
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 28-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Ն.Չարբախ 3 փողոցի, Ն.Չարբախ 3 փ. 1, 2, 3 նրբանցքների, Ն.Չարբախ 5, 7, 8 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

