Լոս Անջելեսում Delta–ի օդանավն ընդհատել է վայրէջքը երկրաշարժի պատճառով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում վայրէջքի գնալիս երկրորդ շրջանի է անցել նոյեմբերի 28-ին տեղի ունեցած 5,0 մագնիտուդով երկրաշարժից հետո։
Airline Videos Live-ի հեռարձակման ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է դիսպետչերը հրահանգում Delta 1972 չվերթի անձնակազմին ընդհատել վայրէջքը։
«Delta 1972, անցեք երկրորդ շրջանի։ Մեզ մոտ ուժեղ երկրաշարժ է», — ասում է դիսպետչերը։ Դրվագի տեսագրությունը հրապարակել է The Independent-ը։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:30-ի սահմաններում՝ Երևանի ժամանակով ժամը 21:30-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Մանհեթեն Բիչի ափերի մոտ, օդանավակայանից հարավ։
Ինչպես հաղորդում է Air Data News-ը, ինքնաթիռն իրականացնում էր չվերթ Կանզաս Սիթիից։ Երկրորդ շրջանի անցնելուց հետո այն բարեհաջող վայրէջք է կատարել Լոս Անջելեսում։
???? EARTHQUAKE AT LAX! A 5.2 magnitude earthquake hit the Los Angeles area, and our 24/7 live cameras at LAX captured the shaking as it happened! Watch the moment it was captured live on the Airline Videos Live cameras on November 28th, 2026! https://t.co/0qGYXcJyXs
— AIRLINE VIDEOS (@airlinevideos) November 28, 2026

