Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնին և պաշտպանել RAF-ի տիտղոսը (ՎԻԴԵՈ)

29.11.2026, 21:50
Ծառուկյանը հաղթանակ է տարել տուշեով արդեն առաջին ռաունդի 45-րդ վայրկյանին․ ՎԻԴԵՈ
Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնին և պաշտպանել RAF-ի տիտղոսը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Էնթոնի Պետիսի նկատմամբ Չիկագոյում կայացած Real American Freestyle (RAF 15) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում։

Ինչպես հաղորդում է MMA Fighting-ը, Ծառուկյանը հաղթանակ է տարել տուշեով արդեն առաջին ռաունդի 45-րդ վայրկյանին։

Այսպիսով, հայ մարզիկը պաշտպանել է RAF-ի չեմպիոնական գոտին միջին քաշային կարգում՝ crossover անվանակարգում։