Արցախահայերի բռնի տեղահանման մասին վավերագրական ֆիլմը ներառվել է «Օսկարի» նախնական ցանկում
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռեժիսոր Դիանա Մեդիսոնի «Տնից լավ տեղ չկա» (There's No Place Like Home) վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանմանը, ներառվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում դիտարկման թույլտվություն ստացած կինոնկարների ցանկում։
Այս մասին վկայում է Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի կողմից նոյեմբերի 23-ին հրապարակված ցանկը։
Ընդհանուր առմամբ, այս անվանակարգում դիտարկման է թույլատրվել 190 վավերագրական ֆիլմ, որոնցից նախնական քվեարկության արդյունքներով կընտրվի 15 կինոնկար։
Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ից 11-ը, կարճ ցուցակը (շորթ-լիստը) կհրապարակվի 2026 թվականի դեկտեմբերի 15-ին։
«Օսկար» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2027 թվականի հունվարի 21-ին։
Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության 99-րդ արարողությունը տեղի կունենա 2027 թվականի մարտի 14-ին։

