Հայաստանի երկու քաղաքներում օդի աղտոտվածության թույլատրելի նորմերի գերազանցումներ են արձանագրվել

28.11.2026, 15:20
Նոյեմբերի կեսին Հայաստանի երկու քաղաքներում օդի աղտոտվածության թույլատրելի նորմերի գերազանցումներ են արձանագրվել
Հայաստանի երկու քաղաքներում օդի աղտոտվածության թույլատրելի նորմերի գերազանցումներ են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ալավերդիում և Վանաձորում նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ալավերդու Սայաթ-Նովա փողոցում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման շաբաթվա յոթ օրերից հինգի ընթացքում՝ նոյեմբերի 16-18-ը և 20-21-ը, իսկ Դեբեդի փողոցի հարակից տարածքում՝ նոյեմբերի 16-ին, հայտնում է Հայհիդրոմետը։

Վանաձորում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում է արձանագրվել Հերացի փողոցի հարակից տարածքում՝ նոյեմբերի 19-ին։

Միաժամանակ Վանաձորի Ծատուրյան փողոցի հարակից տարածքում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։