Հայտնի է «Միսս Տիեզերք-2026»-ի հաղթողը (ՎԻԴԵՈ)

25.11.2026, 11:43
Հայտնի է «Միսս Տիեզերք-2026»-ի հաղթողը
Հայտնի է «Միսս Տիեզերք-2026»-ի հաղթողը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ջենիֆեր Բարետոն դարձել է «Միսս Տիեզերք-2026» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթողը, հայտնում է NBCUniversal News Group-ը։

Մրցույթի 75-րդ հոբելյանական թողարկումն անցկացվել է Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Բարետոն թագը ստացել է «Միսս Տիեզերք-2025» տիտղոսակիր, Մեքսիկայի ներկայացուցիչ Ֆաթիմա Բոշից։

Մրցույթն ունեցել է 116 մասնակից աշխարհի տարբեր երկրներից և տարածաշրջաներից։

NBCUniversal-ի փոխանցմամբ՝ Ջենիֆեր Բարետոն իր առաջին խոշոր հեռուստատեսային ելույթը կունենա նոյեմբերի 26-ին՝ Նյու Յորքում անցկացվող Macy’s Thanksgiving Day Parade-ի ուղիղ հեռարձակման ժամանակ։