Երևանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն յուրահատուկ ձևաչափով․ հայտնի է միջոցառման օրը (ՎԻԴԵՈ)
29.11.2026,
22:07
Երևանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն յուրահատուկ ձևաչափով․ Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ին։ Այս տարի տոնական միջոցառումը կանցկացվի յուրահատուկ ձևաչափով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի, որտեղ առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ։
«Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը», – նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանից խոստանում են, որ միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը տոնածառին կտեսնի իր լույսը։

