Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը չի նահանջում․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
28.11.2026,
17:35
Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախորդ շաբաթ օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունն՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, հայտնում է Հայհիդրոմետը։
Միաժամանակ Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակության թույլատրելի նորմերի գերազանցումներ չեն արձանագրվել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

