Ինչպես են «հնչում» հեռավոր գալակտիկայում ծնվող աստղերը․ NASA-ն ուշագրավ ձայնագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)

28.11.2026, 18:15
Ինչպես է «հնչում» տիեզերքը․ NASA-ն ներկայացրել է աստղերի ծննդի յուրահատուկ ձայնագրությունը․ ՎԻԴԵՈ
Ինչպես են «հնչում» հեռավոր գալակտիկայում ծնվող աստղերը․ NASA-ն ուշագրավ ձայնագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հրապարակել է ուշագրավ ձայնագրություն, որը հնարավորություն է տալիս «լսել» հեռավոր գալակտիկայում նոր աստղերի ծնունդը։

Ինչպես հաղորդվում է NASA-ի պաշտոնական կայքում, խոսքը Մեսիե 82 (M82) գալակտիկայի մասին է, որտեղ աստղերի առաջացման տեմպը տասնյակ և նույնիսկ հարյուրավոր անգամ գերազանցում է Ծիր Կաթին գալակտիկայի ցուցանիշը։

Գիտնականների կարծիքով՝ աստղերի առաջացման նման ինտենսիվությունը կարող է պայմանավորված լինել անցյալում մեկ այլ գալակտիկայի հետ բախմամբ։

Ձայնագրությունը ստեղծելու համար մասնագետներն օգտագործել են «Չանդրա», «Ջեյմս Ուեբ», «Հաբլ» և այլ տիեզերական աստղադիտակների միջոցով ստացված տվյալները։ Լույսի պայծառությունը վերածվել է տարբեր ուժգնության ձայների, իսկ ճառագայթման տարբեր տեսակները՝ տարբեր հաճախականության հնչյունների։

Նշենք, որ հրապարակված ձայնագրությունը ոչ թե տիեզերքում անմիջականորեն գրանցված ձայներ են, այլ աստղագիտական տվյալները ձայնի վերածելու արդյունք։ Այս մեթոդը կոչվում է սոնիֆիկացում։

NASA–ի տեսանյութը հրապարակել է Daily Mail պարբերականը։