Արտակարգ դեպք՝ Ելիսեյան պալատում․ պատվո պահակախմբի զինծառայողն ուշագնաց է եղել Մակրոնի կողքին (ՎԻԴԵՈ)
12.11.2026,
11:15
Զինծառայողն ուշագնաց է եղել Մակրոնի աչքի առաջ․ արտակարգ միջադեպ Ելիսեյան պալատում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 11-ին Փարիզի Ելիսեյան պալատում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի ժամանման պահին․ պատվո պահակախմբի զինծառայողներից մեկը կորցրել է գիտակցությունն ու ընկել։
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Պելեգրինին ժամանել է պալատ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպելու։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է զինծառայողը սուրը ձեռքին կանգնած հանկարծակի ընկնում գետնին։ Ուշագնացության պատճառը հայտնի չէ։
Մակրոնն անմիջապես մոտենում է ընկած զինծառայողին և պաշտոնյաներին հանձնարարում ապահովել անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա ցուցումից հետո պաշտոնյաները բարձրացնում են զինծառայողին և հեռացնում տարածքից։

