ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը

12.11.2026, 10:43
ՀՀ նախագահը նախօրեին ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։

Հոկտեմբերի 28-ի նիստում Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճան» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը:

TRIPP նախագծի մասին

TRIPP-ը նախատեսում է մուլտիմոդալ տրանսպորտային հաղորդակցության ստեղծում Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախագծի երկաթուղային հատվածի համար նախատեսվում է օգտագործել այն տարածքը, որով անցնում էր երկաթուղին խորհրդային շրջանում։ Այդ հատվածի երկարությունը կազմում է մոտ 42 կմ, այն անցնում է Արաքս գետի հովտով։

Ընդ որում, ավտոմոբիլային ճանապարհի պարամետրերն եր դեռևս վերջնականապես որոշված չեն։

TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հրապարակված շրջանակային համաձայնագրի համաձայն՝ նախագիծը կարող է ներառել երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներ, էլեկտրահաղորդման գծեր, նավթամուղեր ու գազամուղեր, ինչպես նաև մալուխային մանրաթելային կապի գծեր։

Նախագիծը զարգանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։