Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, առնվազն 15-ը՝ վիրավորվել

08.11.2026, 16:44
Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում նախօրեին հրաձգություն է տեղի ունեցել
Լեհաստանի Կրակով քաղաքի  կենտրոնում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, առնվազն 15-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում շաբաթ օրը տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, առնվազն 15-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու ոստիկան։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Երկրում երկօրյա սուգ է հայտարարվել, փոխանցում է euronews-ը։

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15։00-ին։ Զինվորական հագուստով տղամարդը մեքենայով մուտք է գործել Կրակովի կենտրոնական՝ Գլխավոր շուկայի հրապարակ և կրակ բացել անցորդների ուղղությամբ։

Ըստ հաղորդված տեղեկությունների՝ հարձակվողը Լեհաստանի 24-ամյա քաղաքացի է։

Շաբաթ երեկոյան վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ այն բնակարանում, որտեղ ապրել է հարձակվողը, հավանաբար, մահացած մարդիկ կան։ Նա հավելել է, որ խոսքը երկու կնոջ և մեկ տղամարդու մասին է, ովքեր, ենթադրաբար, հանցագործի մտերիմ հարազատներն են։