Կրակոցներ՝ Վաշինգտոնի կենտրոնում. կա առնվազն 4 տուժած

12.11.2026, 21:23
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել
Կրակոցներ՝  Վաշինգտոնի կենտրոնում. կա առնվազն 4 տուժած

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կոլումբիայի շրջանի ոստիկանությանը։

Հայտարարության համաձայն՝ իրավապահները գտնվում են դեպքի վայրում՝ 15-րդ փողոցի շրջանում, որը Սպիտակ տնից մոտ հինգ րոպե մեքենայի ճանապարհի հեռավորության վրա է։

ABC News-ի տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը գործակալության հարցմանը դեռ չի պատասխանել՝ արդյոք կան զոհեր, ինչպես նաև՝ ձերբակալվել է արդյոք կրակողը։