Հայ ըմբիշ Սամվել Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնությունում (ՎԻԴԵՈ)
18.08.2026,
09:48
Եզրափակիչ գոտեմարտում Տերտերյանը մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նեմատովի հետ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հայ ըմբիշ Սամվել Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնությունում՝ դառնալով լավագույնը մինչև 77 կգ քաշային կարգում, փոխանցում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակիչ գոտեմարտում Տերտերյանը մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նեմատովի հետ։ Լարված պայքարն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ չափանիշով հաղթող է ճանաչվել հայ մարզիկը։
Այսպիսով, Սամվել Տերտերյանը 2026 թվականին ձևակերպել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Մ20 Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։
Օգոստոսի 16-ից 23-ը Բրատիսլավայում անցկացվող առաջնությանը մասնակցում է Հայաստանի 20 մարզիկ։

