Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր

17.08.2026, 16:45
Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել 2026 թ.-ի շախմատի Եվրոպայի Մ20 առաջնության լավագույն տասնյակում
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները 2026 թ.-ի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։

Պատանիների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով նվաճելով բրոնզե մեդալ:

Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակեցին 6 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 6-րդ, 7-րդ և 8-րդ հորիզոնականները:

Ռուդոլֆ Փաշիկյանը առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի (IM) իր երկրորդ նորման:

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը վաստակեցին 5.5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Անդրեասյանը վաստակեց 4.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Ալեքսանդր Ավանեսյանը՝ 3.5 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը վաստակեց 5.5 միավոր և կիսեց 9-11-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը վաստակեցին 5 միավոր, իսկ Էմմա Մխիթարյանը՝ 3 միավոր:

Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Անգելինա Միրաքյանը (+125,2 կետ) և Նվարդ Հայրապետյանը (+92,8 կետ):