Եղվարդում բախվել են Ford-ն ու մոտոցիկլը. քաղաքացիները կողաշրջել են մեքենանեն մոտոցիկլավարին դուրս բերելու համար, նրա կյանքը փրկել չի հաջողվել

17.08.2026, 14:47
Քաղաքացիները կողաշրջել են մեքենանեն մոտոցիկլավարին դուրս բերելու համար, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել
Եղվարդում բախվել են Ford-ն ու մոտոցիկլը. քաղաքացիները կողաշրջել են մեքենանեն մոտոցիկլավարին դուրս բերելու համար, նրա կյանքը փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել, կան զոհ ու վիրավորներ։

Մինչ հրշեջների ու ոստիկանների ժամանումը, քաղաքացիները «Ford» մակնիշի ավտոմեքենան կողաշրջել են, քանի որ մոտոցիկլավարը բախումից հետո հայտնվել էր ավտոմեքենայի տակ, սակայն ժամանած Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում քննիչները պարզել են, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Ռուսլան Հ.-ն, մոտոցիկլը վարել է Երևանում բնակվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Բեհրուզ Գ.-ն։

Վթարի հետևանքով Բեհրուզ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Ռուսլան Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Մարիամ Ա.-ն և 5-ամյա Արամ Հ.-ն տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև․ Նորանշանակ փոխնախարարը՝ սկանդալի կենտրոնում․ անգլերեն բառերի օգտագործումը մեծ քննարկումների առիթ է դարձել (ՎԻԴԵՈ)