Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ լքված շինություններից մեկում, տղամարդու դի կա կախված։
Ինչպես հայտնում է կայքը, տեղում փրկարարները տուֆե պատի վրա տեղադրված երկաթե նախշազարդի վրայից կտրել են պարանը և մահացածի մարմինը մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի տեղեկություններով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ռ. Ք.-ն է։
Կարդացեք նաև. Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գտնվող շենքում հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում է 4 մարտական հաշվարկ

