Տապալվել են ծառեր, փակվել ճանապարհներ. Փրկարար ծառայությունն արձագանքել է քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին (ՖՈՏՈ)

15.08.2026, 12:06
Նախօրեին քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ՖՈՏՈ

Տապալվել են ծառեր, փակվել ճանապարհներ. Փրկարար ծառայությունն արձագանքել է քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․   Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։

спасатели

 

спасатели

спасатели