Իսպանիայում արևի խավարումից հետո բժշկական օգնության է դիմել ավելի քան 530 մարդ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 530 մարդ դիմել է օգնության Իսպանիայի մայրցամաքային հատվածում դիտված արևի ամբողջական խավարումից հետո։ Այս մասին հայտնել է Europa Press գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ ՏԱՍՍ-ի տրամադրած տեղեկությունների, դիմումների զգալի մասը կապված է եղել աչքերի անհանգստության (տհաճ զգացողությունների) հետ՝ խավարմանը հետևելուց հետո։
Օգոստոսի 12-ի երեկոյան Իսպանիայում կարելի էր հետևել Պիրենեյան թերակղզուց ավելի քան մեկ դարից ի վեր տեսանելի արևի առաջին ամբողջական խավարմանը։ Երևույթն անվտանգ վայելելու համար Իսպանիայի բնակիչներին և հյուրերին խորհուրդ էր տրվել օգտագործել հավաստագրված ակնոցներ։
Նշենք, որ օգոստոսին տեղի են ունենում մի քանի նշանակալի աստղագիտական երևույթներ՝ Արեգակի լրիվ խավարում, Պերսեիդների աստղաթափի պիկ, և Լուսնի մասնակի խավարում։

