Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը դատապարտվել է մահապատժի

11.08.2026, 13:54
Սիրիայի դատարանը հանրապետության նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է մահապատժի
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը դատապարտվել է մահապատժի

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Սիրիայի դատարանը հանրապետության նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է մահապատժի, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Syrian Arab News Agency-ին (SANA):

Գործակալությունը հայտնում է, որ դատարանը նախկին նախագահին մեղավոր է ճանաչել մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:

Բաշար Ասադը Սիրիան ղեկավարել է 2000 թվականից՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելով իր հորից՝ Հաֆեզ Ասադից հետո, այլընտրանք չունեցող հանրաքվեի արդյունքներով:

Ասադը գահընկեց է արվել 2024 թվականի դեկտեմբերին, նախագահը փախել է Ռուսաստան, որտեղ ապաստան է ստացել: Իշխանության է եկել զինված ընդդիմությունը, անցումային շրջանում երկիրը ղեկավարում է ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան: