Երևանում 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է զբոսայգում շանը դանակահարելու համար (ՎԻԴԵՈ)
11.08.2026,
15:06
Զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել է, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։
Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ արարքը կատարած անձի ինքնությունը․ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին։
Կարդացեք նաև. Զգացի, որ ձեն ա գալիս, մի պահ ուզում էի ոտքով խփեի, թու-թու-թու չխփեցի․ նորածնին հայտնաբերած քաղաքացին մանրամասներ է պատմել

