Բեռնատարում հայտնաբերվել է 14,2 կգ մարիխուանա․ 45-ամյա օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

02.10.2026, 15:28
Նա ձերբակալվել է իրացման նպատակով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք թմրամիջոց ներկրելու հիմնավոր կասկածանքով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Բեռնատարում հայտնաբերվել է 14,2 կգ մարիխուանա․ 45-ամյա  օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևան-Սևան ճանապարհի հարակից գործարանի կայանատեղիում բեռնատարի սրահից հայտնաբերվել է ընդհանուր 14,2 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց, հաղորդում է ՀՀ ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 2։30-ին, ՆԳՆ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում բեռնատարում հայտնաբերվել և ձերբակալվել է 45-ամյա օտարերկրյա քաղաքացի։

Նա ձերբակալվել է իրացման նպատակով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք թմրամիջոց ներկրելու հիմնավոր կասկածանքով։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բեռնատարի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց պարունակող 30 փաթեթ՝ ընդհանուր 14,2 կգ քաշով։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

наркотики