14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել բեռնատարի սրահում․ մեկ անձ ձերբակալվել է (ՖՈՏՈ)

01.10.2026, 11:12
Բեռնատարի սրահում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.2 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց. ՖՈՏՈ

14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել բեռնատարի սրահում․ մեկ անձ ձերբակալվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Անձը ձերբակալվել է Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ և ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

Նրա մոտ գտնվող բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.2 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 наркотики

Կարդացեք նաև. Խոշոր ավտովթար՝ Երևան–Էջմիածին ճանապարհին․ բախվել է 3 մեքենա, կան վիրավորներ, այդ թվում՝ 9–ամյա երեխա