Խոշոր ավտովթար՝ Երևան–Էջմիածին ճանապարհին․ բախվել է 3 մեքենա, կան վիրավորներ, այդ թվում՝ 9–ամյա երեխա
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։55-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կամո Տ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Հռիփսիմե Մ․-ի վարած «BYD» մակնիշի և 26-ամյա Էդմոնդ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Կամո Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտակ, մեկ վիրավոր՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Էդմոնդ Հ․-ի ուղևոր 9-ամյա Ս․ Հ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

