Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

11.08.2026, 13:34
Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։

«Նորածնի առողջական վիճակը կայուն է։ CPAP- սարքի միջոցով է շնչում։ Կյանքին սպառնացող վիճակ այս պահին չունենք», - «Նովոստի-Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։