Արագածոտնի մարզում 34-ամյա վարորդը Opel–ով մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է ձորակում․ նա հոսպիտալացվել է

11.08.2026, 12:07
Բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Արագածոտնի մարզում 34-ամյա վարորդը Opel–ով մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է ձորակում․ նա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում 34-ամյա Ռոման Մ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ապառաժ քարերին, ապա ծառերի և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարդացեք նաև․ Ձերբակալվել են նախօրեին Կոմիտասի պողոտայում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինք (ՎԻԴԵՈ)