Խոշոր ավտովթար՝ Կապանում՝ բեռնատարի մասնակցությամբ․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

11.08.2026, 13:00
7 մարդ է հոսպիտալացվել Կապանում բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
Խոշոր ավտովթար՝ Կապանում՝ բեռնատարի մասնակցությամբ․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին, հայտնում են ոստիկանությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Առողջապահության նախարարությունից «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեցին, որ բոլոր տուժածների առողջական վիճակը կայուն է։

«Որևէ ծանր դեպք չունենք։ Համապատասխան հետազոտություններից հետո դուրս կգրվեն», - նշեց ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, դեպքի հանգամանքները պարզվում են։

Կարդացեք նաև․ Ձերբակալվել են նախօրեին Կոմիտասի պողոտայում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինք (ՎԻԴԵՈ)