Վարդենիսի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

11.08.2026, 00:06
Այսօր երեկոյան Վարդենիսի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
Վարդենիսի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 10-ին` տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կարդացեք նաև․ Երևանի Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել