Լույս աշխարհ է եկել դերասան Կարո Հովհաննիսյանի առաջնեկը
10.08.2026,
20:33
Լույս աշխարհ է եկել դերասան Կարո Հովհհաննիսյանի ու կնոջ՝ Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Լույս աշխարհ է եկել դերասան Կարո Հովհհաննիսյանի ու կնոջ՝ Սիրանուշ Երիկյանի առաջնեկը:
«Էլիզաբեթ Կարոյի Հովհաննիսյան։ Բարի գալուստ մեր կյանք»,- գրել է դերասանը Instagram-յան իր էջում:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2024 թվականին։
Կարո Հովհաննիսյանը հանրությանը հայտնի դարձավ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից։ Նա նկարահանվել է նաև «Էլենի օրագիրը», «Սարի աղջիկ» «Իշխանություն 2» և այլ նախագծերում։ Այժմ նա նկարահանվում է «Գոյամարտ» հեռուստասերիալում։

