Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 20 հազ. խախտում. ՆԳՆ (ՎԻԴԵՈ)

06.10.2026, 20:12
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Երևանում և Հայաստանի մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր առմամբ 19 774 խախտում. ՎԻԴԵՈ
Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 20 հազ. խախտում. ՆԳՆ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Երևանում և Հայաստանի մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր առմամբ 19 774 խախտում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Մասնավորապես, Երևանում արձանագրվել է 4703 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 178 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ 159 վարորդ, իսկ 101 անձ մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։

Մայրաքաղաքում արձանագրվել է նաև ամրագոտի չկապելու 365, առանց մանկական նստատեղի վարելու՝ 34, վարելու ընթացքում ծխելու՝ 678, հեռախոսից օգտվելու՝ 250, իսկ հետիոտների կողմից ճանապարհը չսահմանված վայրով անցնելու՝ 790 դեպք։

20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 81-ը՝ առանց տեխնիկական զննության, 56-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են 15 071 խախտում և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխել 224 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 300 վարորդ, իսկ 414 անձ մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։

Մարզերում արձանագրվել է ամրագոտի չկապելու 3157, առանց մանկական նստատեղի վարելու՝ 184, վարելու ընթացքում ծխելու՝ 855, հեռախոսից օգտվելու՝ 780, արագությունը գերազանցելու՝ 2310 դեպք։

Բացի այդ, 163 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 725-ը՝ առանց տեխնիկական զննության, 402-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 133-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Երևանում տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ է տեղափոխվել 98 անձ, մարզերում՝ 21։