Ինչո՞ւ է վտանգավոր սուր շնչառական հիվանդությունները «ոտքի վրա» տանելը. պարզաբանում է բժիշկը

30.09.2026, 20:43
Առանց բարձր ջերմության հիվանդությունը «ոտքի վրա» տանելը կարող է երկարաձգել ապաքինումը և մեծացնել բարդությունների ռիսկը
Ինչո՞ւ է վտանգավոր սուր շնչառական հիվանդությունները  «ոտքի վրա» տանելը. պարզաբանում է բժիշկը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Աշնանը սուր շնչառական վարակների (ՍՇՎ) տարածման ակտիվացման հետ մեկտեղ մասնագետները հիշեցնում են՝ նույնիսկ առանց բարձր ջերմության ուղեկցվող հիվանդությունը «ոտքի վրա» տանելը կարող է երկարաձգել ապաքինումը և մեծացնել բարդությունների ռիսկը։

Իսկ ջերմության բացակայությունը օրգանիզմի կողմից առօրյա կյանքով ապրելու «թույլտվություն» չէ։ Դա ազդանշան է, որ իմունիտետն առայժմ հաղթահարում է, սակայն նրան աջակցություն է հարկավոր։

Այս մասին գրում է aif.ru-ը՝ հղում անելով վարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Պոզդնյակովին։

«Ջերմության բացակայությունն իրականում նորմալ երևույթ է շնչառական վարակների դեպքում։ Դրանց մեծ մասն ամենից հաճախ ընթանում է առանց տենդի։ Եթե օրգանիզմը հանդիպում է արդեն ծանոթ վիրուսի, իմունային համակարգը գիտի, թե ինչ անի»,- բժշկի խոսքերն է մեջբերում aif-ը։

Ըստ մասնագետի՝ հիշողության բջիջներն ու իմունիտետը հաղթահարում են այն առանց համակարգային պատասխանի (ջերմության բարձրացման ՝ խմբ.)։ Սակայն դա չի նշանակում, թե օրգանիզմի ռեսուրսն անսահմանափակ է։ Եթե շարունակեք ապրել առօրյա կյանքով՝ աշխատանք, ճանապարհ, սթրես, քնի պակաս, վերականգնումը ձգձգվում է, իսկ բարդությունների ռիսկը՝ մեծանում», -պարզաբանել է բժիշկը։

Ինչպե՞ս է ընթանում ՍՇՎ-ի ընթացիկ ալիքը

Վարակաբանի խոսքով, հիվանդների մեծ մասը գանգատվում է կոկորդի ցավից, թուլությունից և հիվանդության ձգձգվող ընթացքից։

Նման պատկերը բնորոշ է բազմաթիվ հարուցիչների՝ կորոնավիրուսին, ռինովիրուսին և բոկավիրուսին։ Եթե այն ուղեկցվում է նաև հազով, կարելի է կասկածել քլամիդիա և միկոպլազմային շնչառական վարակ։

Շատ արագ ապաքինվել, ինչպես սովորական գրիպի դեպքում է լինում, չի հաջողվի․ չոր հազը կարող է շարունակվել մի քանի շաբաթ։ Դա ախտածինների առանձնահատկությունն է։ Հակաբիոտիկներն այստեղ չեն օգնի․ վիրուսների դեպքում դրանք անօգուտ են։

Ի՞նչ անել, եթե հիվանդ եք, բայց ջերմություն չունեք

Մի՛ արհամարհեք ախտանշանները

ՍՇՎ (սուր շնչառական վարակ՝ խմբ.)-ի ֆոնին առաջացած թուլությունը պահանջում է «հիվանդանոցային» ռեժիմ, այլ ոչ թե կամքի ուժ։

Ժամանա՛կ տվեք ձեզ

Նույնիսկ առանց ջերմության հիվանդությունը վարակիչ է և հանգիստ է պահանջում՝ նույնիսկ արտահայտված ախտանշանների շրջանում։

Հետևե՛ք դինամիկային

Եթե վիճակը վատանում է, ի հայտ է գալիս հևոց կամ ցավ կրծքավանդակում, մի՛ սպասեք, այլ դիմեք բժշկի։

Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ

Հակաբակտերիալ թերապիայի (հակաբիոտիկների՝ խմբ. ) նշանակման որոշումը կայացնում է միայն մասնագետը՝ բացառելով հիվանդության վիրուսային բնույթը։