«Ե՞րբ ես դու շնորհք սովորելու, դու ինքնասիրություն չունե՞ս». միջադեպ «Կամո Բլոգի» և Արուս Տիգրանյանի միջև
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Բլոգեր, «Կամո Բլոգ»-ի հիմնադիր Կամո Թովմասյանը Instagram-յան իր էջում անդրադարձել է նախօրեին «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ բլոգեր, լրագրող Արուս Տիգրանյանի և «Կամո Բլոգ»-ի լրագրող Կարինա Տերտերյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Միջադեպը տեղի է ունեցել Արամ MP3-ի հետ հարցազրույցի ընթացքում։ «Կամո Բլոգի» լրագրողը Արամին հարց է ուղղել, որի ժամանակ Արուս Տիգրանյանը միջամտել է՝ ասելով․ «Յանի՝ ինչ հարց էր»։
«Ե՞րբ ես դու շնորհք սովորելու, նաև հարգանք կոլեգայի հանդեպ ու քո անմակարդակ, լկտի պահվածքով չես խանգարելու շատերին, այս դեպքում կոնկրետ իմ թիմին աշխատել։ Լավ, դու ինքնասիրություն չունե՞ս, աղջիկ ջան, էսքա՞ն ապուշ»,- գրել է Թովմասյանը։
Նա նշել է, որ այդ օրը իր թիմի անդամ Կարինա Տերտերյանի առաջին նկարահանումն էր, և քանի որ ինքը քաղաքում չէր, նա առաջին անգամ միայնակ պետք է իրականացներ այդքան բարդ նկարահանումը։
«Անսահման հուզվում էր, չնայած՝ ինքներդ տեսաք, ինչ խոչընդոտներ էին, առանց հարգանքի փորձում են փչացնել հաղորդավարուհու առաջին քայլերը` չունենալավով կնոջ հանդեպ պարզ support»,- գրել է Կամոն։
Արուս Տիգրանյանը, Instagram-յան իր էջում անդրադառնալով միջադեպին, նշել է, որ լրագրողի հետ իր կատակներն իսկապես չստացված էին։
«Կարծում եմ՝ իրոք չստացված էին կատակներս լրագրողի հետ, ու լրիվ տեղ ուներ նեղվելու, ինչի համար անձամբ իրենից ներողություն եմ խնդրել»,- գրել է նա։
Միաժամանակ Տիգրանյանը չի ցանկացել մեկնաբանել Կամո Թովմասյանի օգտագործած բառապաշարը։
«Բայց էս բառապաշարը, էդ լեքսիկոնը, հանրային էդ պահվածքը... Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ ուզում էդ դաշտ մտնել։
Ես շատերի հետ եմ իմ ֆորմատի հարցազրույցներ անում, ու կարծում եմ` իմ լսրարանն ու կոլեգաները գիտեն, որ ոչ մի չարություն չկա դրա մեջ։
էսօրվա ռեպորտաժս յութուբում կլինի շաբաթ օրը, կդիտեք և ինքներդ կհամոզվեք դրանում։ Բարի եղեք»,- նշել է Արուսը։

