«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն

23.09.2026, 10:24
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Naré-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն, հայտնում է Առաջին ալիքը։

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։

Naré-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր ժամը 21:00-ին։