«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները ֆիքսել են գայլերին (ՎԻԴԵՈ)
17.09.2026,
10:47
Գայլերը կարևոր դեր ունեն բնության էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման գործում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները ֆիքսել են գայլերին։
Այս մասին հայտնում է արգելոցի մամուլի ծառայությունը։
Գայլերը մոնոգամ կենդանիներ են: Գայլի էգը կոչվում է ճույռ։
«Գայլերը կարևոր դեր ունեն բնության էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման գործում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

