Fashion Scout Armenia 2026․ հայ դիզայներները կպայքարեն Լոնդոնում իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորության համար

15.09.2026, 20:25
Լոնդոնում սեփական հավաքածուն ցուցադրելու հնարավորություն․ Fashion Scout Armenia 2026–ը նոր շանս է ընձեռում հայ դիզայներներին
Fashion Scout Armenia 2026․ հայ դիզայներները կպայքարեն Լոնդոնում իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորության համար

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Fashion Scout Armenia 2026 մրցույթը վերադառնում է չորրորդ անգամ՝ շարունակելով հայ երիտասարդ դիզայներների համար միջազգային հարթակներում նոր հնարավորություններ ստեղծել։

Այս տարվա հայտերի ընդունման արդյունքում հավաքագրվել է 75 դիմում, որոնցից միջազգային ժյուրին եզրափակիչ փուլի համար ընտրել է 8 մասնակցի։

Եզրափակչի մասնակիցներն են Էլեն Արշակյանը, Եվա Մեսրոպյանը, Հասմիկ Հայրապետյանը, Լիլիթ Պետրոսյանը, Մագա Բարսեղյանը և Արամ Սահակյանը, Յանա Վարդանյանը, Եվա Բալասանյանը, Զարուհի Սեդրակյանը:

Մասնակիցների հայտերը գնահատվել են՝ հաշվի առնելով նորարարական մոտեցումը, կատարողական վարպետությունը, պոդիումային տեսքը և կայունության սկզբունքների կիրառումը։

Եզրափակչի մասնակիցներն իրենց հավաքածուները կներկայացնեն հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ Տերյան 91) Yerevan Fashion Week 2026-ի շրջանակում։

Ցուցադրության ավարտին կհայտարարվեն հաղթողները։

Մրցանակներ՝

  • Գլխավոր մրցանակ - հավաքածուն ներկայացնելու հնարավորություն Fashion Scout London-ում

  • Երևանի քաղաքապետի մրցանակ - 1,000,000 ՀՀ դրամ

  • Polimoda հատուկ մրցանակ - 100% կրթաթոշակ Polimoda-ի ամառային դասընթացի համար։

Նշենք, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի նորաձևության պալատը համագործակցում է միջազգային հեղինակավոր Fashion Scout London հարթակի հետ, որն ունի ավելի քան 20 տարվա փորձ նոր տաղանդների բացահայտման և զարգացման ոլորտում։

Կարդացեք նաև․ Vanity Fair France–ը ֆրանսահայ ձեռնարկատեր Միքայել Պետրոսյանին ներառել է 20 ամենալավ հագնված ֆրանսիացիների ցանկում