24–ամյա մանկավարժ Ջոհեյրի Մոլան հաղթել է «Միսս աշխարհ 2026» մրցույթում (ՎԻԴԵՈ)

09.09.2026, 21:15
«Միսս աշխարհ 2026» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Ջոհեյրի Մոլան․ ՎԻԴԵՈ
24–ամյա մանկավարժ Ջոհեյրի Մոլան հաղթել է «Միսս աշխարհ 2026» մրցույթում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Միսս աշխարհ 2026» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Ջոհեյրի Մոլան, հայտնում է Miss World-ի պաշտոնական կայքը։

73-րդ «Միսս աշխարհ» մրցույթի եզրափակիչը կայացել է սեպտեմբերի 5-ին Վիետնամի Նյաչանգ քաղաքում։

24-ամյա Մոլային թագը փոխանցել է նախորդ մրցույթի հաղթողը՝ Թաիլանդի ներկայացուցիչ Օպալ Սուչատա Չուանգսրին։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսպանիայի ներկայացուցիչ Էլիզաբեթ Ռեյնեսը, իսկ երրորդ տեղը՝ Մալայզիայի ներկայացուցիչ Թաանուսիա Չեթթին։

Մրցույթին մասնակցում էր 111 ազգային ներկայացուցիչներ տարբեր երկրներից։

Ջոհեյրի Մոլան մանկավարժ է, լրագրող և համայնքային նախաձեռնությունների ակտիվ մասնակից։ Նա ավարտել է Մեխիկոյի Իբերոամերիկյան համալսարանը «Բիզնեսի կառավարում և վարչարարություն» մասնագիտությամբ, ինչպես նաև անգլերենով դասավանդում է գրականություն և հասարակագիտություն։

Սա Դոմինիկյան Հանրապետության երկրորդ հաղթանակն է «Միսս աշխարհ» մրցույթում։ Երկրի առաջին ներկայացուցիչը, որը նվաճել էր այդ տիտղոսը, Մարիասելա Ալվարեսն էր ՝ 1982 թվականին։